Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Եկեք և մնացեք

Եկեք և մնացեք
25.09.2024 | 00:14

Աստծո կանչը

Սեպտեմբերի 25

Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ,

և Ես ձեզ հանգիստ կպարգևեմ (Մատթ. ԺԱ. 28):

Այո, Ինձ մոտ եկեք, որ հանգստանաք: Եկեք ու մնացեք, որ ձեր հանգիստը լիակատար լինի. վերջ տվեք ձեր տենդագին վազվզուքին. հանգիստ ու անխռով եղեք: Ինձ մոտ եկեք ո՛չ միայն շնորհներ ստանալու, այլ նաև Ինձ մոտ լինելու համար:

Օգնության համար վստա՛հ եղեք,. իմացարկեք Իմ ներկայությունը և սպասեք, մինչև որ Իմ հանգստությունը փոխանցվի ձեր հոգուն:

Հանգստությունը վախ չի ճանաչում: Հանգստությունը պակասություն չի ճանաչում: Այն հզոր է ու վստահ: Հանգստությունը նման է ակնապարար հովիտներին, խաղաղ ու լուռ հոսող լայնահուն գետերին, հզոր ու անշարժ սարերին: Ձեռք բերելու համար այս հանգստությունը և այս հանգիստը ձեռք բերելու անհրաժեշտ վիճակները` Ինձ մոտ եկեք: Մի՛ դանդաղեք:

Դիտվել է՝ 862

Մեկնաբանություններ